Առողջություն 09:45 17/01/2023

Ի՞նչ է կոգնիտիվ ֆունկցիան, և ինչ ունակություններով են մարդիկ տարբերվում իրարից. Բացատրում է մասնագետը

ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Նյարդաբանական ծառայության ղեկավար, Նեյրոգիտության լաբորատորիայի ասպիրանտ Եկատերինա Հովհաննիսյանը ներկայացնում է, թե ինչ է կոգնիտիվ ֆունկցիան և ինչ ունակություններով են մարդիկ տարբերվում իրարից։

Մինչ այդ համալսարանի կայքը մանրամասնում է՝ յուրաքանչյուր մարդ ծնվում է աշխարհը ճանաչելու և գնահատելու իր ուրույն ունակությամբ, որին կյանքի տարբեր փուլերում գումարվում են աշխարհընկալման մի շարք գործոններ, ունակություններ և հմտություններ, ինչին մարդիկ անվանում են կենսափորձ։ Յուրաքանչյուր երևույթ անալիզ է արվում հենց այդ պրիզմայի շեղանկյունով, որը երբեմն խիստ անհատական, երբեմն էլ ամբոխային է։ Շատերը դիմացինի  վարքագիծը հասկանալու համար կարդում են բազմաթիվ հոգեբանական գրքեր, դիտում են հաղորդումներ, հիմնվելով ուրիշի փորձի վրա՝ փորձում են գնահատել ու ընկալել աշխարհը։ Սակայն, միևնույն ժամանակ, մարդկանց մի որոշ զանգված, որոնց շարքերում կան նույնիսկ կրթություն չունեցող մարդիկ, ընկալում, վերլուծում ու մեկնաբանում են երևույթները առանց որևէ բարդության և գիտական հիմնքի՝ չսխալվելով դրանում։

«Ինչու՞մն է խնդիրը, ի՞նչն է տարբերում այդ մարդկանց իրարից։

Կոգնիտիվ ֆունկցիան մարդու մտավոր ունակությունները նկարագրող հավաքական տերմին է, որը արտացոլում  է ինֆորմացիան (աշխարհը) ընկալելու, հասկանալու և մեկնաբանելու մարդու բարձրագույն մտավոր ունակությունը։ Այն բարդ և բազմաբաղադրիչ պրոցես է բաղկացած հետևյալ հիմնական գործընթացներից՝ ուշադրություն, խոսք, պերցեպցիա (ընկալում), սովորել, հիշել և մտածել (դատողություն, որոշում կայացնել, խնդիր լուծել)։

Այս ունակությունները ծնվում են մարդու հետ, հասունանում են ընտանեկան և սոցիալական դաստիարակության ազդեցությամբ, բայց միշտ մնում են անհատական։ Այդ գործառնական ֆունկցիայի արագությունը միշտ չէ, որ արտացոլում է մարդու ինտելեկտուալ հնարավորությունները։ Այն կախված է ոչ միայն մարդու գենետիկ հնարավորություններից, այլև տարիքից, արտաքին միջավայրի ազդեցությունից, տվյալ ինֆորմացիայի տեսակից, մարդու տրամադրությունից և այլն։ Օրինակ, եթե երեխան ձեռքը ուղղի դեպի կրակը, յուրաքանչյուրին միլիվայրկյաններ են պետք արձագանքելու համար, բայց օրինակ մաթեմատիկական խնդիր լուծելու համար կարևոր են մարդու ուղեղի հնարավորությունները, կրթությունը, խնդրի բարդությունը, տվյալ պահին տրամադրվածությունը և այլն։

Մեր վարքագիծն էլ արտաքին միջավայրի հանդեպ բազմագործոն է։

Եկե՛ք քննարկենք կոգնտիվ պրոցեսների տեսակները։

Ուշադրություն:  Սա մարդու ունակությունն է գիտակցությունը սևեռել մեծաքանակ ինֆորմացիայից տվյալ պահին ավելի կարևորի վրա։ Միաժամանակյա ինֆորմացիոն հոսքով ռմբակոծվելու դեպքում, ուղեղն առանձնացնում է մի քանի գիտակցված ընկալիչներ՝ բլոկադայի ենթարկելով մյուսներին (ընտողական ուշադրություն) և արձագանքում է տվյալ պահին իր համար առավել կարևորին (գործառնական ուշադրություն), իսկ որոշ մարդիկ էլ կարողանում են միաժամանակ երկու և ավել խնդիրների լուծման վրա ուշադրություն սևեռել՝ տալով դրանց միաժամանակյա լուծում (հոգեբանները դա կոչում են բազմաֆունկցիոնալ ուշադրություն)։ Համաձայնեք, որ կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ չեն կարողանում կենտրոնանալ մի խնդրի լուծման վրա․ օրինակ մեկ կինոնկար նայել մինչև վերջ, որևէ բան պատրաստել, մի դասաժամ նստել հանգիստ և այլ։ Այս մարդկանց մոտ լիարժեք ձևավորված չէ կայուն ուշադրությունը, որը հաճախ հանդիպում է երեխաների մոտ և տարբեր վարքագծային խանգարումների բաղադրիչ է կազմում։ Ուշադրության կենտրոնացման վրա ազդում է ինչպես մարդու հոգեվիճակը, այնպես էլ արտաքին միջավայրի ազդակները։

Խոսքը ձևավորման ընքացքում օգնում է մարդուն հասկանալ աշխարհը և արձագանքել նրան բանավոր կամ գրավոր խոսքի միջոցով ՝ միտքն արտահայտելու ունակությամբ։ Սա աշխարհընկալման և ինքնաարտահայտման մարդու հիմնական գործիքն է։ Երբեմն մարդիկ ծնվում են խոսքի խանգարմամբ, երբեմն այն առաջանում է գլխուղեղի տարբեր ախտահարումների ժամանակ (կաթված, վնասվածք, բորբոքում և այլն), երբեմն էլ կրում է ուղղակի հոգեբանական բնույթ։

Սովորելը մարդու ունակությունն է նոր ինֆորմացիան (գիտելիք, հմտություն, վարքագիծ, արժեք և այլն) ընկալելու, մշակելու և ունեցած գիտելիքների հետ համատեղելու։ Այն օգնում է մարդուն կատարելագործվել ու ավելի լավ ճանաչել աշխարհը։ Վերջինիս կայացման մեջ հիմնական դերը պատկանում է հիշողությանը, որի միջոցով պահպանվում և սեփականացվում են այդ հմտությունները։

Բժիշկ Հովհաննիսյանի խոսքով` կոգնիտիվ ֆունկցիայի ամենաակնհայտ և կյանքի որակը ձևավորող բաղադրիչը հիշողությունն է։ Շատ հաճախ մարդիկ իրենց ուշադրության կենտրոնացման դժվարությունները մեկնաբանում են որպես հիշողության վատացում, բայց իրականում հիշողության խանգարումները ինֆորմացիան մտապահելու ունակության կորուստն է, որի խաթարումը միշտ մասնագետի կողմից գնահատման կարիք ունի։

Ի՞նչ տիպի հիշողության ձևեր գոյություն ունեն։

Կարճատև հիշողությունը (երբեմն անվանում են նաև աշխատանքային հիշողություն, բայց դրանք համարժեք չեն) մի շարք նոր ինֆորմացիայի հիշելու ուղեղի ունակությունն է, որը տևում է վայրկյաններ (միջինում 20-30 վրկ)  և խիստ սահմանափակ է։ Սովորաբար մարդու ուղեղն ունակ է միանվագ հիշել մինչև 7±2 նոր ինֆորմացիոն բաղադրիչ։ Օրինակ, ձեզ ասում են հեռախոսահամար և դուք այն հիշելով մուտքագրում և պահում եք ձեր հեռախոսում․ ահա այստեղ ձեզ օգնեց կարճատև հիշողությունը։ Կարճատև հիշողության լավացմանը նպաստում է ինֆորմացիայի կրկնելը և այն կարող է խաթարվել այլ արտաքին ազդակներից։ Նույն հեռախոսահամարը հիշելու համար կարող եք այն անընդհատ կրկնել բարձրաձայն կամ մտքում, սակայն ձեզ ակնթարթորեն կարող է շեղել օրինակ աղմուկը կամ նույն պահին ձեզ ուղղված հարցը։

Սակայն այլ է երկարատև հիշողությունը, որը չունի սահմաններ։ Տարբերում ենք ակնհայտ (explicit memory) և ոչ ակնհայտ (implicit memory) տեսակների երկարատև հիշողություններ։ Ակնհայտը  գիտակցված հիշողությունն է, որը կարող է լինել էպիզոդիկ՝ կապված ձեր կյանքի կոնկրետ դեպքերի հետ (օրինակ՝ առաջին դասարան, հարսանիքի օր, առաջին աշխատավարձ և այլն) կամ սեմանտիկ, որը կոնկրետ աշխարհաճանաչումն է, ընդհանուր ինֆորմացիան (օրինակ՝ երկիրը կլոր է, մարդու ուղեղը կազմված է մոտ 90 միլիարդ նեյրոններից և այլն)։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ (օր․՝ Ալցհայմերի հիվանդության), տուժում է հիշողության հենց այս տեսակը (ակնհայտ, գիտակցված հիշողությունը)։

Ոչ ակնհայտ (չգիտակցված) հիշողությունը ևս ունի տարատեսակներ՝ պրոսեդուրալ, որը օգնում է մարդուն իր ամենօրյա կյանքում, երբ ավտոմատ կատարվում են ծանոթ շարժողական գործողություններ՝ մեքենա վարել, քայլել և այլն, և այսպես կոչված փրայմինգ (priming) հիշողություն, երբ մի ազդակն առաջացնում է այլ ազդակի խթանում, երբ կոնկրետ ազդակը ասոցացնում է կոնկրետ գործողություն, երբ փորձը ազդում է մարդու վարքագծի վրա (օր․՝ ծխող մարդը վառում է գլանակը ուտելուց հետո, մարդն սկսում է քայլել  լուսփորի կանաչ լույսի վառվելուց և այլն)։

Սակայն կա նաև հիշողության այնպիսի տեսակ, որը կոչվում է զգայական հիշողություն․ աշխարհաճանաչումն է զգայարանների միջոցով (տեսողական, լսողական, համի, հոտի և շոշափելիքի)։ Մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյան լեցուն է նման հիշողություններով, սակայն երկարատև են դառնում հաճախ կրկնվող և էմոցիոնալ տպավորություն առաջացրած հիշողությունները։ Օրինակ, տերևների խշշոց լսելը ոչ միայն ճանաչվում է որպես տերևաթափ, այլև կարող է հիշեցնել ու ասոցացվել որևէ մարդու հետ, ում հետ քայլել եք տերևաթափին, կամ դեղորայքի հոտը հաճախ ասոցացվում է ցավի, հիվանդանոցի հիշողության հետ և այլն․․․․ 

Բարձրագույն կոգնիտիվ ֆունկցիայի բարձրագույն բաղադրիչը մտածողությունն է, որն օգնում է դատողությամբ որոշում կայացնել, խնդրին լուծում տալ և  մարդուն օժտում է ավելի կատարյալի մասին տրամաբանելու։ Մտածողությունը գիտակցված գործընթաց է և կախված է ոչ միայն մյուս բոլոր կոգնիտիվ ֆունկցիաներից, այլև մարդու հոգեվիճակից, ֆիզիկական առողջությունից և արտաքին միջավայրի ազդեցությունից։ Հենց այս ունակությամբ են տարբերվում մարդիկ՝ մտածելու ունակություն, ինչով էլ ուրույն կամ համընդհանուր վերաբերմունք են դրսևորում կյանքի ու աշխարհի երևույթներին։ 

Ցավո՛ք, թե բարեբախտաբար, բայց մարդու կոգնիտիվ ֆունկցիաները ապրում են էվոլյուցիա կյանքի տարբեր փուլերում և հաճախ ռեգրես կյանքի մայրամուտին։ Եվ դա միշտ չէ, որ կրում է բնականոն ընթացք ու դրսևորվում է ուղղակի հիշողության խանգարումներով, այլ բերում է վարքագծային փոփոխությունների, աշխարհն ու սեփական «ես»-ը ճանաչելու և գնահատելու ունակության կորստի։ Կոգնիտիվ խանգարումները կարող են սկսվել նաև երիտասարդ տարիքում, դրսևորվել սկզբնական շրջանում միայն վարքագծային փոփոխություններով,  որին կարող են նպաստել մի շարք պատճառներ (վիրուսային ախտահարում, հիպովիտամինոզներ, տոքսիկ նյութեր, դեպրեսիա և այլն)։

Ուստի, եղե՛ք ուշադիր ձեր անձի և ձեր հարազատների հանդեպ, ճանաչեք և վերլուծեք ցանկացած երևույթ ամբողջության մեջ, փորձե՛ք տեսնել ոչ միայն խավարում վառված լույսը, այլև հասկանալ խավարը, որ լույս սփրեք նրա վրա  ու պահպանե՛ք մարդ մնալու կարևորագույն և բարձրագույն ճանաչողական ֆունկցիան»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}