Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ
Հունվարի 16-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները.
«Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։
Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը»:
Հարակից հրապարակումներ`
- Հաագայի դատարանում հունվարի 30-ին Լաչինի միջանցքի շրջափակման հարցով լսումներ կանցկացվեն
- Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ թարմացված արտահերթ զեկույց
- Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի հանցավոր որոշման արդյունքում, բայց դրա հիմքում Պրահայում ձեռք բերած համաձայնությունն է. Թևանյան
- Անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Միրզոյան
- Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է. Նիկոլ Փաշինյան
- Սոցիալիստական Ինտերնացիոնալն Ադրբեջանին հորդորել է բացել Լաչինի միջանցքը
- Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Լաչինի միջանցքի հարցով զանգահարել է Բայրամովին
- Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը․ Միրզոյան
- Հայաստանում Ճապոնիայի դեսպան. Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով
- Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա