Մշակույթ 13:56 17/01/2023 Հայաստան

Ինձ համար չափազանց հուզիչ է. Մանսուրյանը՝ հունվարի 27-ի համերգի մասին

Հունվարի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ՝ նվիրված ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի տարեդարձին։

Համերգին հնչելու են մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները՝ հայաստանյան և համաշխարհային պեմիերաներ։ «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ Մեսրոպ Մաշտոցի խոսքերով գրված «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։ Համերգային ծրագիրն ունի ինքնատիպ ձևաչափ՝ ներկայացնելով պոեզիայի և մեղեդու միաձուլումը։  

Համերգի նախաձեռնողն է «Կողբ» հիմնադրամը։ Համերգի մասնակիցներն են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան),  Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան),  Երևանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան։

Լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Մանսուրյանն ասաց, որ այս համերգը չի կարող հերթական, շարքային համերգների շարքին դասել, քանի որ առաջին անգամ հնչելու են երկու ստեղծագործություններ և դա լինելու է իր տարեդարձի օրը։

«Ինձ համար չափազանց հուզիչ է»,- նշեց մաեստրոն։

Նրա ներկայացմամբ, ստեղծագործողություններից մեկի հիմքում մաշտոցյան օրհներգն է, գրել է չեխական նվագախմբերից մեկի պատվերով և հնչել է 2022-ին նշանավոր  կենսաբան Գրեգոր Մենդելի 200-ամյակին նվիված համերգին։ Մենդելը եղել է հոգևորական և այս ստեղծագործությունը հնչել է այն եկեղեցում, որտեղ ծառայել է նա։

«Այս գործը մեկ անգամ է հնչել և հունվարի 27-ին հնչելու է երկրորդ անգամ մեր դահլիճում իմ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

Բացի այդ, կլինի նաև ևս մեկ ստեղծագործության առաջին կատարումը. շարունակվում է հայրենների շարքը՝ 8 հայրեններ երգչախմբի համար։

«Այս հայրենները գրելը իմ տարիների երազանքն է եղել։ Ես երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները ձայնի և դաշնամուրի համար, երգեցին մեր մեծանուն երգիչները՝ Գոհար Գասպարյան և ուրիշներ։ Մշտապես պահանջում էի նորից դիմել հայրեններին»,- ասաց մաեստրոն։

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նախ ասաց, որ հունվարի 27-ի համերգին մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում, սովորական համերգներից տարբերվում է  նրանով, որ Տիգրան Մանսուրյանի գրած այդ 8 հրաշալի հայրենները կոմպոզիտորը նվիրել է հենց իրեն։

«Երջանիկներից մեկն եմ, ով Տիգրան Մանսուրյանի կողմից ունեմ ինձ նվիրված պարտիտուրա, որը հնչելու է  այդ օրը։ Դրանք հայ ժողովրդական բանահյուսության մեջ մեծագույն կտավներից ութն են»,- ասաց Մլքեյանը՝ ընդգծելով, որ պետք է երջանիկ լինել, որ անընդհատ աշխատում են նման մարդու հետ։ 

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանն ասաց, որ հունվարի 27-ի համերգի կազմակերպման  հիմնական շարժառիթը նախ և առաջ ևս մեկ անգամ ոլորտը շեշտադրելն է ու ևս մեկ անգամ փորձել ուշադրության հրավիրել խոսքին, երաժշտությանը, պոեզիային և դրա միաձուլմանը։

«Հուսով ենք, որ դա նաև կոգեշնչի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասնակից երիտասարդ կոմպոզիտորներին, արտասահմանցի մասնակիցներին, որպեսզի տեսնեն մաեստրոյի  օրինակները, նաև դրանով ոգեշնչվեն և իրենց ստեղծագործությունները գրելիս ունենան իրենց առջև այդ օրինակը»,- նշեց նա։

Մ. Պետրոսյանի խոսքով, համերգն առիթ հանդիսացավ, որպեսզի միավորեն մեր արժեքները կրող մի շարք բարեկամներ, պրոֆեսիոնալներ։

«Դասական մշակույթը, պատմությունը միշտ պետք է լինի մեր կողքին։ Դա մեր աշխատանքում մեծ ուժ է տալիս մեզ, մենք էլ մեր հերթին պետք լինենք այդ արժեքների կողքին»,- ասաց Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր հովանավոր FastBank ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանը։

Անդրադառնալով Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասին, որն առաջին անգամ է անցկացվելու,  Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ ժյուրիի անձնակազմը բավական բարդ խնդիր է դրել իր առաջ. «Մրցույթին մասնակցող կոմպոզիտորներն իրապես պետք է խորապես ուսումնասիրեն պոեզիան։ Պարտադրված չէ, թե որ ժամանակաշրջանի գրականությունն է, շատ մեծ հնարավորություն ենք տվել, բայց անպայման պրոֆեսիոնալ, լրջագույն ուսումնասիրություններից հետո պետք է արվի երաժշտություն։ Պետք է ստեղծեն այնպիսի ստեղծագործություններ,  որոնք փորձեն գոնե հետագայում դառնան ազգային արժեքներ որպես ստեղծագործություններ։

Այդ նպատակին ծառայեցնելու համար՝ մրցույթը, հավանաբար, մի փոքր առանձնակի ու բարդ կլինի։ Ունենք երիտասարդներ, որոնք հրաշալի գրում են»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}