Տիգրան Մանսուրյանի երազանքը
«Խաղաղ երկինք մեր գլխավերև և ներքին կյանքը կազմակերպված, իրար ներդաշնակ կյանքով ապրող մի իրականություն»,- մաեստրո Տիգրան Մանսուրյանի երազանքն է, որի մասին նա խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Գիտեք՝ իրականության մեջ կան առաջնային խնդիրներ, որոնց քիչ թե շատ լուծում տալուց հետ է, որ քեզ կարող ես իրավունք տալ երգելու։ Բաներ կան, որոնք պետք է արվեն մինչև երգելը, որպեսզի երգելու իրավունք ունենաս։
Ես մտածում եմ, որ մշտապես այս իրավունքը ձեռք բերելու պայմանները նախ և առաջ պետք է բավարարվեն և իմ երազանքն այդ իրավունքը ձեռք բերելն է»,- ասաց ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը շարունակեց իր արվեստագետ ընկերոջը. «Մենք պետք է ունենանք այնպիսի իրավիճակ, հոգեվիճակ, որ կարողանանք ազգովի երգենք, այն, ինչ-որ մեզ լավ է տրված, այն, ինչ-որ մեզ մեծն Կոմիտասն ուղղորդել է։ Դա պետք է արվի, դրա համար պետք է ամեն ինչ տեղը լինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան