Էստոնիայում ընթրիքի ընթացքում Խաչատուրյանը դաշնամուր է նվագել
Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ:
Նրանք բարձր են գնահատել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը՝ կարևորելով ապագային ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։
Ի դեպ, Վահագն Խաչատուրյանն ընթրիքի ընթացքում դաշնամուր է նվագել։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում է։
Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի հետ, նախատեսված է հանդիպում Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։
Հարակից հրապարակումներ`
- «Պատրաստվո՞ւմ է խայտառակությունից հետո հրաժարական ներկայացնել Վահագն Խաչատուրյանը». Հարցը գրավոր են ուզում
- Վահագն Խաչատուրյանը լուսանկարվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղի մոտ՝ խախտելով կանոնները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան