Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ։ Այս մասին տեղեկացնում են ակումից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։ Ողջունում ենք Արաս Օզբիլիզին «Ուրարտու»-ում և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին»,- նշված է հաղորդագրությունում։
Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։
2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձել է Նիդեռլանդներ, որտեղ միացել է «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես է եկել երկուսուկես մրցաշրջան։