Լաչինի միջանցքը չփակվեց 5-6 ամիս առաջ, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերախմբագրված չէր. քաղաքագետ
«Ինչո՞ւ Լաչինի միջանցքը չփակվեց 5-6 ամիս առաջ, որովհետև այս ժամանակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերախմբագրված չէր։ Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայում, վերահաստատեց Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությունը»,- այս մասին «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ Արցախի կարգավիճակի վերաբեյալ խոսքով չկար, իսկ եթե վերլուծում են նախկինում եղած բանակցությունները, ապա տեսնում են, որ միշտ մոտեցումը եղել է այն, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Լաչինի միջանցքը, նույնը պետք է ունենա Արցախի Հանրապետությունը։
«Երբ դու պայմանավորվում ես և ճանաչում ես Արցախը որպես Ադրբեջանի մաս, դա նշանակում է, որ և Լաչինի միջանցքը, և տեղի հանքերը, և ցանկացած այլ կառույց, որը գտնվում է Արցախում, դա Ադրբեջանինն է։ Եւ տրամաբանական է, որ Ադրբեջանն անելու է այն, ինչ հիմա տեսնում ենք»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ հավելելով, որ նրանք օգտագործելու են բոլոր գործիքները, որ հասնեն իրենց նպատակին։
Քաղաքագետի խոսքով՝ երկու օր առաջ կանգնած էինք Արցախի պետականության կազմալուծման առջև (խմբ.՝ նկատի ունի շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին տարածվող լուրերը), ինչն ամենակարճ ճանապարհներից մեկն է, որով կարող էին ամրագրվել Պրահայի բանակցությունները։
«Ցավոք սրտի, մեզանում քննարկվում են տեխնիկական լուծումներ՝ նոր ճանապարհ սարքել, օդային միջանցք բացել, բայց եթե հարցը քաղաքական է, ապա դրա լուծումը ևս քաղաքական դաշտում է»,- ընդգծեց Բենիամին Մաթևոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական պետություններն առանց թաքցնելու դեմարշ են սկսել Արցախի պետնախարարի դեմ. Նաիրա Կարապետյան
- Սոս Հակոբյան. Լաչինի միջանցքը հեշտ չի բացվելու
- Շաքե Իսայան. Պաշտոնական Երևանը չունի՞ ասելիք, համամի՞տ է Ալիևի հնչեցրած պահանջներին
- Հանրային համաձայնության հիմք է ստեղծվում, որպեսզի ստորագրվի այդ չարաաբստիկ փաստաթուղթը. Սողոմոնյան
- Տիգրան Քոչարյան. Ալիևը սպառնում է, հոխորտում է, այստեղից արձագանքում են, մենք գնում ենք խաղաղության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան