
Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը
Հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նրանք քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ նշված կետերի։
Ընդգծվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների վրա համապարփակ աշխատանքը վերսկսելու անհրաժեշտութունը։