Ես ներողություն եմ հայցում արցախցիներից՝ որոնք ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցիին».Հայկ Մամիջանյան
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցի շուրջ, որի վերաբերյալ կարծիք, կարծես թե, չեք համարձակվում հայտնել ոչ մեկդ, որ Արցախը երբեք չպետք է Ադրբեջանի կազմում լինի: Այ, երբ այդ մասին ձեր դիրքորոշումը կասեք՝ ձեր սնդիկ-փարթիների մասին դիրքորոշումը կլսեք»,-արձագանքելով Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունն իր քվերակությունները չի հիմնավորում՝ ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա դիմեց Արցախի ժողովրդին՝ ասելով.«Ես ներողություն եմ հայցում Արցախի քաղաքացիներից, որոնք բլոկադայի և ընդհատվող ինտերնետի պայմաններում ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցիին»»:
Անդրադառնալով ընտրությունների կեզծմանը՝ Մամիջանյանը հորդորեց նախ ՔՊ վարչության ընտրության ընտրակեղծարարներին պարզել, հետո նոր մյուսներին անցնել:
Հայտնելով, որ դժվար է Մամիջանյանին չարձագանքել և արձանագրելով, որ բոլորը խոսեցին վարման կարգով, այդ պատճառով էլ ինքն էլ է ուզում ելույթ ունենալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Չեմ հասկանում, թե ինչ գործ ունի «նապաստակ փարթիին» Ձեր նման լուրջ քաղաքական գործիչը»:
Հարակից հրապարակումներ`
- Պարո՛ն Ռուբինյան, եթե «Հայաստան» դաշինքի օգտին եք քվեարկել՝ հրապարակային ասեք.Արծվիկ Մինասյան
- ԱԺ ՔՊ խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրեց Գագիկ Բարսեղյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան