5 դեմ ձայներով Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
«Կներեք, որ դահլիճը կիսադատարկ է: Ես առաջարկում եմ, որ էլի անպայման գաք, օրինակ՝ 4:30-ին այստեղ հարց ու պատասխան ունենք, կամ ձեր կազմակերպիչներին խնդրեք կրկին գաք՝ երբ որ շատ ավելի բուռն քննարկումներ են տեղի ունենում»,- «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ այցելած Կոտայքի մարզի դպրոցներից մեկի աշակերտներին և ուսուցիչներին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ձայն տվեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին:
Ներկայացնելով փակ, գաղտնի քվեարկության արդյունքները՝ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել էր ՔՊ խմբակցության ներկայացրած Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը:
Բաբայանի խոսքով՝ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 72 պատգամավորը, որից 5-ը դեմ է քվեարկել Բարսեղյանի թեկնածությանը, 68-ը՝ կողմ և վերջինս ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:
Մինչ այդ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել էր ԱԺ հերթական նիստերի օրակարգային բոլոր հարցերը: Դրնաց կարելի է ծանոթանալ կցված հղումով:
Հարակից հրապարակումներ`
- Ես ներողություն եմ հայցում արցախցիներից՝ որոնք ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցիին».Հայկ Մամիջանյան
- Պարո՛ն Ռուբինյան, եթե «Հայաստան» դաշինքի օգտին եք քվեարկել՝ հրապարակային ասեք.Արծվիկ Մինասյան
- ԱԺ ՔՊ խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրեց Գագիկ Բարսեղյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին