Շաքե Իսայան. Պաշտոնական Երևանը չունի՞ ասելիք, համամի՞տ է Ալիևի հնչեցրած պահանջներին
«Ինձ համար ցավալի է, որ Ալիևի հերյուրանքներն ու սպառնալիքները սովորական են դառնում մեր ականջին, և որ ամենավատն է, սովորական է դառնում նաև դրանց չպատասխանելը»,-ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը, որը մասնակցում է Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» թեմայով քննարկմանը։
Նրա կարծիքով, չի կարելի անարձագանք թողնել սպառնալիքը, չի կարելի սպառնալի հայտարարություններն անլուրջ ընդունել։ Համազոր արձագանքի բացակայությունը մի քանի հարցեր է առաջացրել Իսայանի մոտ։
«Ինչքանով հետևել եմ մամուլին, արձագանք է եղել միայն ԱԳՆ խոսնակի մակարդակով, այն էլ միայն Զանգեզուրի հետ կապված։ Տրամաբանական մի շարք հարցեր են առաջանում, պաշտոնական Երևանը չունի՞ ասելիք, համամի՞տ է հնչեցրած պահանջներին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք»,-ասաց նախկին պատգամավորը։
Հաղորդաշարի հեղինակ գործչի խոսքով, շփվելով հյուր եկած փորձագետների, գործիչների, մարդկանց հետ, հասկացել է՝ տոտալ անտարբերության վերաբերյալ կարծիքը միֆ է, հասարակության մոտ կա մտահոգություն, տագնապային իրավիճակ, մեծ անորոշություն։
«Չի կարող բանական էակը լսել, որ մեզ տալիս են մեկ տարի վերջնաժամկետ, սպառնում են նոր պատերազմով ու նրա մոտ տագնապ չառաջանա։ Այլ հարց է, որ փակուղային վիճակ է, հասարակությունն իշխանությունից, ընդդիմությունից պահանջում է ճանապարհային քարտեզ, հստակ առաջարկներ, վերնախավերն էլ հասարակությունից են սպասում քայլերի, նախաձեռնությունների։ Արձագանքը պետք է գար վերնախավերից, որին ցավոք ականատես չեղանք»,-ասաց քննարկման մասնակիցը։
Նրա խոսքով, 2020 թվականը պետք է մեզ համար դաս լիներ, մինչդեռ հետևություններ չեն արվել։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային համաձայնության հիմք է ստեղծվում, որպեսզի ստորագրվի այդ չարաաբստիկ փաստաթուղթը. Սողոմոնյան
- Տիգրան Քոչարյան. Ալիևը սպառնում է, հոխորտում է, այստեղից արձագանքում են, մենք գնում ենք խաղաղության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան