Չինաստանի բնակչությունը 60 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 850 հազարով
Չինաստանի բնակչությունը 2022 թվականին նվազել է` հասնելով 1,411 միլիարդի։ Սա 850 հազար բնակչով պակաս է, քան մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյին։
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ երկրում բնակչության կրճատումը տեղի է ունեցել 60 տարվա ընթացքում առաջին անգամ:
Նշվում է, որ անցյալ տարի ծնվել է 9,56 մլն քաղաքացի, 1000 մարդու հաշվով ծնելիությունը կազմել է 6,77, մահացել է 10,41 մլն քաղաքացի, 1000 մարդու հաշվով մահացությունը կազմել է 7,37։
Զեկույցում նշվում է, որ երկրում 2022 թվականի վերջի դրությամբ սեռերի հարաբերակցությունը կազմում է 104,69, այսինքն՝ յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում գրեթե 105 տղամարդ։ Երկրի արական սեռի բնակչությունը կազմում է 722,06 մլն, իգական սեռի բնակչությունը՝ 689,69 մլն։
Նշվում է նաև, որ 16-ից մինչև 59 տարեկան աշխատունակ բնակչությունը 2022 թվականի վերջին կազմել է 875,56 միլիոն մարդ, այսինքն՝ ընդհանուր բնակչության 62 տոկոսը, 60 տարեկան և բարձր տարիքի մարդիկ՝ 280,04 միլիոն մարդ, այսինքն՝ ամբողջ բնակչության 19,8 տոկոսը։
Ըստ վիճակագրության՝ Չինաստանի քաղաքներում ապրում է 920,71 մլն մարդ՝ ընդհանուր բնակչության 65,22 տոկոսը, գյուղական բնակավայրերում՝ 491,04 մլն մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները