Պարո՛ն Ռուբինյան, եթե «Հայաստան» դաշինքի օգտին եք քվեարկել՝ հրապարակային ասեք.Արծվիկ Մինասյան
«Մեր ձեռնպահ և դեմ քվեարկությունները մենք հիմնավորում ենք նրանով, որ այնտեղ, որտեղ կա որոշակի քայլ դեպի բարելավում, նորմալ ենք գնահատում, բայց հիմնական շեշտն այն է, որ որպես կանոն ԱԺ բերվող փաթեթները, կիսատ-պռատ մշակված, կամ չմշակված կամ Հայաստանի առաջնային օրակարգից դուրս հարցեր են»,-խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Մինչ այդ Մինասյանը հատարարել էր, որ Հաշվեքննիչ պալատի անդամի փակ, գաղտնի քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցի:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտնեց, որ ընտրողները պետք է իմանան, թե իրենց մանդատը ստացած ընդդիմությունն ինչով է առաջնորդվում, երբ այս կամ այն նախագծին դեմ, ձեռնպահ է քվեարկում կամ ընդհանրապես չի մասնկացում դրանց:
«Այնտեղ, որտեղ դեմ ենք քվեարկում, ինչպես «Պետական գաղտնիքի մասին» օրենքի դեպքում ենք անելու, հստակ ենք բացատրում, թե ինչու է այդպես: Ինչ վերաբերում է փակ քվեարկությանը չմասնակցելուն, ապա ասեմ, որ ԱԺ մեծամասնությունն ապալեգիտիմացրել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքները և ընդհանրապես քվեարկության պրոցեսը: Ամենավառ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է եղել և ընդդիմության ներկայացրած թեկնածուներին ձեր մերժելը՝ առանց որևէ ողջամիտ բացատրության»,-պարզաբանեց Մինասյանը:
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիմիտացնի… Սա այլ հարց է բայց»:
Մի քանի նախագծի քվեարկությունից հետո Ռուբեն Ռուբինյանը կրկին վարման կարգով ելույթ ունեցով և ենթադրեց, որ ընդդիմությունն ընդամենը քվեարկում է ձեռնպահ, որպեսզի տեխնիկական պահանջը կատարի և չզրկվի աշխատավարձերից և կարծիք հայտնեց, որ ընդդիմությունն իրեն տրված մանդատը չի իրականացնում:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց Ռուբինյանին. «Հենց նոր քաղաքական մեծամասնության կողմից փորձ արվեց հերթական սպեկուլյացիան նետել դաշտ՝ փորձելով քվեարկությունների վերաբերյալ քվեարկողներից բացատրություն պահանջել: Պարո՛ն Ռուբինյան, դուք առնվազը մեզ՝ «Հայաստան» դաշինքին, չեք քվեարկել, եթե մեզ եք քվեարկել՝ խնդրում եմ հրապարակային ասեք, շատ շնորհակալ կլինենք և բացատրությունը կտանք ձեզ մեր քվեարկությունների վերաբերյալ»:
Անդրադառնալով պատգամավորների ազատ քվեարկությանը, կամքի և համոզմունքի ազատ արտահայտմանը՝ Մինասյանը շարունակեց. «Դուք հենց հիմա ցույց եք տալիս ձեր երկրորդ հիմնական դեմքը, որ փորձելու եք մանիպուլյացիաների միջոցով ցույց տալ ԱԺ նիստերին մեր ամսնակցությունը: Շատ պազ բան կա՝ աշխատավարձի և պարգևատրումների թիվ մեկ ջատագովը եղել եք դուք, անընդհատ ձեզ պարգևատրելու մոլուցքը ձեր մեջ է եղել»:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը, դիմելով Ալեն Սիմոնյանին, ասաց որ ընտրությունները կեղծելու մեջ դաշնակցկությանը մեղադրելը իրականության առաջ մեղք գործել է նշանակում, իսկ կողքից արձագանքած Խաչատուր Սուքիասյանին սաստեց՝ ասելով, որ նա ավելի շատ է համագործակցել իշխանությունների հետ ընտրությունների կեղծման շրջափուլում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան