Տիգրան Քոչարյան. Ալիևը սպառնում է, հոխորտում է, այստեղից արձագանքում են, մենք գնում ենք խաղաղության
«Մենք տեսնում ենք, որ որոշակի հարցերում Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր ուղեծրի մեջ են, և ցավոք սրտի, այդ ուղեծիրը պրոհայկական չէ»,- ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, որը մասնակցում է Այլընտրանքային նախագծեր խումբը նախաձեռնած «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկմանը։
Նրա խոսքով, ադրբեջանցիների կողմից փակված Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ իշխանությունների քայլերը իմիտացիոն բնույթ ունեն։
«Այն աշխատանքը, որ պետք է կատարվեր, այն զինանոցը, որն ունի Հայաստանը նույնիսկ այսքան թուլացած վիճակում և կարող է կիրառել, գործի չի դրվում։ Ուղղակի իմիտացիա է, Ալիևը սպառնում է, հոխորտում է, այստեղից արձագանքում են, մենք գնում ենք խաղաղության դարաշարջան, թուրքերի հետ էլ ենք հաշտվելու։ Ադրբեջանը փակել է միջանցքը, իսկ Հայաստանի վրայով բեռնատար ինքնաթիռներ են թռնում Նախիջևանից Ադրբեջան։ Սրանք չենք բխում Հայաստանի պետական շահերից»,-ասաց նա։
Խոսելով Հայաստանի իշախնությունների նման վարքագծի մասին, Քոչարյանը կարծիք հայտնեց, որ նրանք չեն արտահայտում, չեն պաշտպանում հայոց պետականության ու ազգայնականության շահերը, անտրամաբանական ինչ-որ այլ օրակարգ է աշխատում։
«Մի կողմից բողոքում ես, որ ճանապարհը փակ է, մյուս կողմից էլ քո ճանապարհը չես փակում, մինչև այսօր թույլ ես տալիս առանց սահմանագծման քո տարածքում գտնվեն ադրբեջանական երկու անցակետեր, թույլ ես տալիս, որ Շուռնուխ գյուղում անհասկանալի բնակիչներ լինեն, որոնք հանգիստ մատակարարում են ստանում։ Չգիտես, ինչի, մենք չունենք էկոլոգներ, որ կարող են գնալ ու շրջափակել այդ անցակետերը։ Փոխարեն մենք օգտագործենք Սփյուռքի կառույցների, Հայ դատի, Եկեղեցու հնարավորությունները՝ ճնշում գործադրելու, ի՞նչ է կատարվում, հակառակը, Ցեղասպանության թեմայով քննարկում է լինում, Հայ դատի գրասենյակները չեն հրավիրում, Սփյուռքի հարցերով գագաթաժողով է լինում, եկեղեցին չկա, Դաշնակցությունը չի հրավիրվում»,-ասաց մեդիափորձագետն ու շարունակեց թվարկել, երբ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայում Ադրբեջանի դեմ ակցիաներ է անում, նրա մուտքը Հայաստան արգելված է, Հայաստանի շահերից հանդես եկող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է, ամեն ինչ արվում է, որ այդ մարդը նեղանա Հայաստանից ու լոբբիստական բաներ չանի։
Քոչարյանի խոսքով, ստեղծված իրավիճակում, բոլոր այն օրակարգերը, որոնցում չկա իշխանափոխության հարց, կեղծ են։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի ասուլիսից հետո մենք պարզ ընտրության առաջ ենք
- Զատուլին. Փաշինյանը ՀԱՊԿ-ից ուզում է «ամեն ինչ, կամ ոչինչ»
- Զատուլին. Պարտադիր չէ հայ լինել Հայաստանը սիրելու համար
- Թախանձագին խնդրող սփյուռքի հանձնակատարը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե նեղ անձնական փաշինյանական ամբիցիաներով. Մանուկյան
- Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան