«Բնապահպանների գունդը համալրել է Քլոյանին գլխատած ադրբեջանցու հետ լուսանկարված հատուկջոկատայինը»
Արցախցի Ալեն Ղուլյանը, որ ուշի ուշով հետևում է սոցցանցերում ադրբեջանցիների շարժին, արձանագրում է Շուշի-Քարինտակ հատվածում ադրբեջանցի «բնապահպանների» գնդի համալրման մասին։
Այս անգամ ճանապարհի փակման հերթափոխին միացել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 052 բրիգադի վետերանները։
Նա մասնավորապես նույնացրել է ենթասպա Աֆիեդին Ալիևին՝ անձնական համարը ω օմեգա 1651։
«Մեկնաբանություններում տեղադրում եմ լուսանկար, որում այս տխրահռչակ կերպարը լուսանկարված է ռազմական հանցագործ Էլնուր Ֆարզալիևի հետ (աջ կողմում): Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն, նշենք, որ Ֆարզալիևը ռազմական հանցագործ է, որը 2016-ի ապրիլին գլխատել է Արցախի հերոս Քյարամ Սլոյանին»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 120.000-ից ավելի մարդ ենթարկվում է էթնիկ զտումների՝ հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով. «Թաթոյան» հիմնադրամ
- Բնապահպանները նամակով կդիմեն ԱլԳ ՔՀՖ-ի քարտուղարությանը՝ ներկայացնելով ադրբեջանական կեղծ օրակարգը
- «Բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից․«Թաթոյան» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան