«Ժողովուրդ». Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է դեսպան նշանակվել, քանի որ շատ հիասթափված է իր քաղաքական ուժից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ղեկավարում, առաջիկայում լքելու է այդ պաշտոնը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էդուարդ Աղաջանյանի՝ դեսպան նշանակվելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կուսակիցների հետ քննարկումների ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ նպատակ ունի երկրից հեռանալու, սակայն կոնկրետ երկիր չի նշել: Աղաջանյանը նաև հայտարարել է, որ այլևս ցանկություն չունի այստեղ ապրելու և աշխատելու: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Երեկ հայտնի դարձավ նաև, որ պատգամավորը հրաժարվել է ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կղեկավարի Սարգիս Խանդանյանը: Վերջինիս թեկնածությանը խմբակցությունում ոչ բոլորն են կողմ, սակայն կան պատգամավորներ, այդ թվում՝ Մարիա Կարապետյանը, որ ակտիվ գովազդում է նրան և հենց պայքարել է Խանդանյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա