«Հրապարակ». Հայաստանյան պատվիրակությունը բավականին մարտական է տրամադրված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին մասնակցելու է հայաստանյան պատվիրակությունը՝ ողջ կազմով։ Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում քննարկվելու է նաև Լաչինի միջանցքի հարցը։
Հայաստանյան պատվիրակությունը, մեզ հասած տեղեկություններով, բավականին մարտական է տրամադրված, և փորձելու են պարտադրել, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների բանաձև ընդունվի` կառույցը չսահմանափակվի ավանդական, հերթապահ, ոչինչ չտվող հայտարարությամբ։ Կհաջողվի՞ արդյոք մեր պատվիրակությանը, դժվար է ասել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին