Աշխարհը բաժանված է Արևելքի և Արևմուտքի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
«Մեր աչքի առաջ աշխարհը բաժանվում է Արևմուտքի և Արևելքի»,- նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ մեղավոր է ԱՄՆ-ի ու Չինաստանի առճակատումը։
«Համաշխարհային հանրությունը հեռու է միասնությունից: Ընդհակառակը, մենք վերջերս բախվել ենք աշխարհաքաղաքական լուրջ պառակտման և անվստահության: Այս ամենը հղի է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև կապերի խզմամբ»,- Vesti.ru-ի հաղորդմամբ, զգուշացրել է գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը հավելել է, որ Պեկինը և Վաշինգտոնը տարբեր կարծիքներ ունեն բազմաթիվ թեմաների շուրջ։ Երկրների հարաբերությունները հատկապես սրված են մարդու իրավունքների պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Աշխարհը հնարավոր կլինի փրկել ապագա հնարավոր առճակատումից, եթե առաջատար պետությունները, չնայած հակասություններին, պահպանեն շփումները և շարունակեն համագործակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են