Նարեկ Մալյանը մանրամասնում է, թե ինչ պահանջներ են ներկայացրել ադրբեջանցիները Արայիկ Հարությունյանին
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ադրբեջանցիները հինգ պահանջ են ներկայացրել Արայիկ Հարությունյանին.
«Ինչպես արդեն ասեցի թուրքերը Արայիկ Հարությունյանի վզին դրել են 5 պահանջներ, որոնց իրականացմանը Արայիկը անցել է անմիջապես այդ փակ հանդիպումից հետո:
1. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն:
2. Ադրբեջանական պարտադիր պոստերի տեղակայում Ստեփանակերտի մուտքի մոտ:
3. Գորիս Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանող ադրբեջանական անցակետերի տեղադրում:
4. Արցախի ամբողջական զինաթափում:
5. Կաշենի հանքի փակում:
Հանդիպումը անցել է փակ ֆորմատով: Հանդիպման միայն կեսին է ներկա եղել ռուսական խաղապահի ներկայացուցիչը, ում ադրբեջանցիները կուլտուրական հեռացրել են հանդիպումից ասելով թե իրենք վաղուց են ուղիղ աշխատում Արայիկի հետ:
Թե ինչքան վաղուց են Արայիկի հետ թուրքերը ուղիղ աշխատում կարծում եմ կիմանանք իշխանափոխությունից հետո»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան