Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը
Amazon-ն առաջ է անցել Apple-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը Brand Finance Global 500 վարկանիշում: Միևնույն ժամանակ, ինչպես գրում է «Լենտա.ռու»-ն, մեկ տարվա ընթացքում Ջեֆ Բեզոսի ընկերությունը նախորդ տարվա վարկանիշի համեմատ իր արժեքից կորցրել է 51 մլրդ դոլար։
Ըստ աղբյուրի՝ Apple-ի արժեքը նվազել է 16 տոկոսով՝ հասնելով 297,5 միլիարդ դոլարի: Երրորդ տեղում Google-ն է (281,4 մլրդ դոլար), որին հաջորդում են Microsoft-ը (191,6 մլրդ) և Walmart-ը (113,8 մլրդ դոլար): Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում տեխնոլոգիական ընկերությունների թիվը 50-ից իջել է 48-ի այն բանից հետո, երբ Twitter-ը և Snapchat-ը դուրս են մնացել վարկանիշից:
Ամենաարագ զարգացող ապրանքանիշերից են Tesla-ն (վարկանիշում 9-րդը՝ 66,2 միլիարդ դոլար) և չինական BYD-ը (199-րդը)։ Ռուսական ամենաթանկ բրենդների եռյակում են հայտնվել «Սբերբանկ»-ը (163-րդ տեղ), «Գազպրոմ»-ը (420-րդ) և «Լուկօյլ»-ը (457-րդ):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան