Արսեն Զախարյանն այս ձմռանը չի միանա «Չելսիին»
Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը այս ձմեռ չի տեղափոխվի «Չելսի»։ championat.com-ի հաղորդմամբ, հայտնում է PA Media-ն։
Չնայած լոնդոնյան ակումբի հետաքրքրությանը, տրանսֆերը մոտակա ժամանակաշրջանում չի կայանա: Գործարքին շարունակում են խոչընդոտել հակառուսական պատժամիջոցները։ Բայց և այնպես, «Չելսին» կշարունակի հետևել Արսենին:
Արսեն Զախարյանը վերջին տրանսֆերային պատուհանում մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն կոմերը համաձայնության չէին եկել։ Նոյեմբերի վերջին տեղեկություններ էին տարածվել, որ Զախարյանը համաձայնեցրել է երկարաժամկետ պայմանագիր «Չելսիի» հետ։
Արսեն Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հարակից հրապարակումներ`
- Զախարյանը ՌԴ-ի քաղաքացիությունը ՀՀ-ի քաղաքացիությամբ փոխարինելու մասին լուրը լցոնում է որակել
- «Չելսի»-ն շարունակում է հետաքրքրված մնալ Արսեն Զախարյանով
- Կիսապաշտպան Արսեն Զախարյանով հետաքրքրված են «Բարսելոնա» և «Ռեալ» ակումբները
- Արսեն Զախարյանը մնում է Դինամոյում
- Արսեն Զախարյանն ու Էդուարդ Սպերցյանը` Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների եռյակում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին