Ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ` դեմքերը փակած ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենա ու բացահայտ ցինիկ պահվածք դրսևորելով:
Այնուհետև, բացահայտ անօրինական նկարահանել են երեխաներին, այնուհետև երեխաների բաց դեմքերով ցինիկաբար տարածել ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում:
Այս սադրիչ գործողությունների պատճառով երեխաներից մեկն անգամ ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։
Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։
Փաստն արձանագրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան. երեխաներից մեկն ուշաթափվել է. Արցախի ՄԻՊ
- Հայաստանում մնացած արցախցի 16 երեխա վերադարձել է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին