Առաջիկայում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման կարիքների համար Արաբկիր բժշկական համալիրը 2․500․000 դրամ գումար կհատկացնի
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին։
Արցախի ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացածառողջապահական համակարգի խնդիրները, դիտարկել դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր մեխանիզմներն ու քայլերը։ Բժիշկների խոսքով՝ Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նպատակ ունի Արցախի շուրջ համախմբել հայ բժիշկներին ոչ միայն Հայաստանից, այլ նաև Սփյուռքից, աշխարհի հեղինակավոր առողջապահական կառույցներում հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետի մասին, աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետության՝ ծանր պայմաններում հայտնված առողջապահական համակարգին։
Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է. առաջիկայում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման կարիքների համար Արաբկիր բժշկական համալիրը 2․500․000 դրամ գումար կհատկացնի:
Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նախատեսում է նաև Արցախի առողջապահական հիմնարկներին աջակցելու կոչով դիմել ՀՀ առողջապահական բոլոր կառույցներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին