Արարատ Միրզոյանը հրավիրվել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին առայժմ նախատեսված չէ, այսինքն պայմանավորվածություն դեռևս չկա։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից հրավեր է ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
«Ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- ասաց Միրզոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում