ՄԱԿ ԱԽ փաստաթուղթը հնարավոր չեղավ ընդունել առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով. Միրզոյան
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է, մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ՄԱԿ-ից Լաչինի միջանցքի շրջափակման հարցում։
Հիշեցվեց, որ նախորդ տարվա վերջին Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեծ քննարկում էր տեղի ունեցել, քննարկվել էին հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Փաստաթուղթ էր շրջանառվում, ցավոք, այն ընդունել հնարավոր չեղավ։ Այն պետք է լիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրիդ նախագահողի հայտարարություն։ Հնարավոր չեղավ ընդունել առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին
- Այս քննարկումը ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Բեգլարյան
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին