Ավստրիայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը
Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքն ու ապահովել տեղաշարժի ազատությունը: Այս մասին դիվանագետը գրել է թվիթերի իր միկրոբլոգում՝ հիշեցնելով, որ հանդիպել է Արարատ Միրզոյանին։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Հանդիպման ընթացքում Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: Նա ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ գործողությունների հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու համար։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության և հնարավոր նոր առաքելության իրականացման վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային բնույթի հարցերի, միջազգային կազմակերպություններում հայ֊ավստրիական համագործակցությանը և ընդհանուր օրակարգերի առաջմղմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին