Սպիտակ տունը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու շարունակությունը
ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային տրամադրել ողջ անհրաժեշտ ռազմական օգնությունը, ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները։ Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար: Սա շատ կարևոր է։ Դա ներառում է նաև հակաօդային պաշտպանության համակարգեր», - ասել է նա ճեպազրույցում:
ԱՄՆ-ն և Գերմանիան ավելի վաղ հայտարարել էին Ուկրաինային ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգերի երկու մարտկոց փոխանցելու մասին։ Երեքշաբթի օրը Նիդեռլանդները հայտարարեց, որ մտադիր է հետևել այդ օրինակին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինային 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթում կներառի Patriot ՀՕՊ համալիրները
- ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել