2023 թ. առաջին 18 օրվա ընթացքում ԱՄՆ-ում երեսուներորդ զանգվածային հրաձգության դեպքն է գրանցվում
Վեց մարդ, այդ թվում՝ վեց ամսական երեխա է մահացել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, որը ԱՄՆ-ում տարվա սկզբից երեսուներորդ զանգվածային հրաձգությունն է: Gun Violence Archive-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Միջադեպը տարեսկզբից ի վեր երեսուներորդ զանգվածային հրաձգությունն էր»,-թվիթերում գրել է պորտալը, որը վիճակագրություն է հավաքում հրազենի կիրառման դրվագների վերաբերյալ։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի Գոշեն քաղաքում վեց մարդ է մահացել, այդ թվում՝ մի երեխա։ Տեղի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ միջադեպը, որը հիշեցնում էր «նարկոկարտելի ոճով մահապատիժ», կապված էր խմբավորման հետ:
Նախօրեին հաղորդվել էր, որ Ֆլորիդայում ութ մարդ է գնդակահարվել Մարտին Լյութեր Քինգ կրտսերի օրվա տոնակատարության ժամանակ։
Պորտալի տվյալներով՝ տարեսկզբից ԱՄՆ-ում օրական միջինում գրանցվել է զանգվածային հրաձգության երկու դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Առնվազն 10 մարդ է զոհվել Վիրջինիայի Walmart խանութներից մեկում հրաձգության հետևանքով
- ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ
- ԱՄՆ ՀԴԲ-ի գրասենյակի վրա հարձակման շարժառիթը կարող է լինել Թրամփի տան խուզարկությունը