Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են. Արցախի գյուղատնտեսության նախարար
Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ ցորենի և ալյուրի խնդիր չկա: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցոում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը:
«Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Այս պահին փորձում ենք պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրել խանութներին, պահպանվում է մատակարար-հիմնադրամ կապը: Ամեն կերպ փորձում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Պետք է սահմանափակումներ լինեն, որպեսզի կարողանանք հավասար բաշխել պարենը մեր համաքաղաքացիներին»,-նշել է Հ. Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա են գարնանացանի, բանջարաբոստանային մշակության համար նախատեսված սերմեր:
«Դրանք խանութներում արդեն կան: Պակասն անպայման կլրացնենք պահուստային ֆոնդից, ցանկերն արդեն վերցրել ենք: Փորձելու ենք ամեն կերպ կազմակերպել գարնանացանի աշխատանքները: Այս պահին ամենաբարդը դիզվառելիքի խնդիրն է: Չեմ կարող հստակ ասել, թե պահուստային ֆոնդի շնորհիվ ինչքան աշխատանքներ կկարողանանք իրականացնել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի ցանքսը հնարավորինս շատ կատարվի»,-հավաստիացրել է նախարարը:
Անդրադառնալով տեղական մսի արտադրության հարցին՝ Հ. Սաֆարյանն հայտնել է, որ կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում:
«Խնդիրը պայմանավորված չէ նրանով, որ տավարի միս չկա, ուղղակի ճիշտ չէ անասունները մորթել այս ժամանակահատվածում, որը հետագայում մի ուրիշ խնդիր է առաջացնելու: Առկա է նաև անասնակերի պակաս, որի որոշակի մասը ներկրվում էր Հայաստանից: Այս պահին քիչ է նաև կաթը, որը սեզոնային բնույթ է կրում. գարնանը կաթնատվությունը կբարձրանա»,- եզրափակել է գերատեսչության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից
- Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված. Ռուբեն Վարդանյան
- Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի
- Արցախում արձանագրվում են որոշ գյուղմթերքների անհիմն բարձր գներ
- Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան