«Все дороги ведут в МАДИ-2023» մրցույթի ժամկետները փոփոխվել են
Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվող «Все дороги ведут в МАДИ-2023» միջազգային ինտելեկտուալ մրցույթի գրանցման, դիմումների ընդունման և առցանց թեստավորման ժամկետներում տեղի են ունեցել փոփոխություններ:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Ըստ այդմ՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսանելու համար ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թ. փետրվարի 24-ը, իսկ մագիստրատուրա ընդունելության համար՝ մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը: Առցանց թեստավորումը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 25-ին:
Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ grant.madi.ru կայքից և կից նյութերից:
Կոնտակտային տվյալներ՝
Հեռ.՝ +7 (499) 155-01-71
Էլ. հասցե՝ [email protected]»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան