Ադրբեջանի հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն. Փաշինյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն, դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցի ընթացքում տարածքային պահանջներ ներկայացրեց ՀՀ նկատմամբ։
Նա նշեց, որ այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։
«Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարել, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Եվ այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանովորվածություններին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքի շրջափակումը ու Ադրբեջանից հնչող հայտարարությունները ուղիղ խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է. «Ինչպես ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը, նույնկերպ պատրաստ ենք շարունակել»։
Նա նշեց, որ, ակնհայտ է, միջազգային հանրությունն էլ դա արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. «Իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով ընդհանրապես և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով ամբողջությամբ վիժեցնել խաղողության գործընթացը։
Դրա համար մենք մեր վերաբերմունքի բանաձևը մեթոդը չպետք է փոխենք։ Կարծում եմ՝ ավելի եմ համոզվում այդ մեթոդի ճշմարտության մեջ։ Մեր արձագանքն այդ ամեն ինչին պետք է լինի ասիմետրիկ։ Ո՞րն է ասիմետրիկ արձագանքը. ակտիվ միջազգային դիվանագիտությունը, երկրի ներսում ինստուտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելը։ Դա պետք է լինի մեր արձագանքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան