Ինչքան ոչ խաղաղության օրակարգն է Հայաստանին բերում սպառնալիքներ, այնքան էլ՝ խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության օրակարագն իրականում փաստաթուղթ չէ՝ մտածողություն է, հարցերի որոշակի դիտանկյուն: Այնպես չէ, որ հենց հիմա բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են խաղաղության օարկարգի կողմնակից, որդեգրել են այդ մտածողությունն, դա էլ է ճանապարհ, որը հեշտ չէ»,-ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով ՔՊ պատգամավորի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով իր առաջ քաշած խաղաղության օրակարգին դիմադրության դրսևորումներին՝ Փաշինայնն ասաց, որ դիմադրությունը ենթադրում է պայքար:
«Իսկ ո՞վ է ասել, որ այդ պայքարը մեր և ուրիշների մեջ է: Այդ պայքարն առաջին հերթին մեր և մեր մեջ է, առաջին հերթին մեզնից յուրաքանչյուրի մեջ է գնում՝ ամեն իրավիճակում ու դրվագում, որովհետև ոչ մեկն էմոցիաներից զերծ չէ, պատմական հիշողություններից զերծ չէ: ՀՀ ցանկացած քաղաքացու ցանկացած մտածողություն, զգացում, սեր և ատելություն մերն է»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և հավելեց, որ դա է ժողովրդի կողմից ընտրված իշխանության առանձնահատկությունը, որովհետև իրենց իշխանությունը զգում է այնպես, ինչպես ժողովուրդն է զգում և հասկանում:
«Իմ ընկալմամբ Հայաստանում, մեր իրականությունում այդ պրոցեսը գնում է, բայց վատ լուրն այն է, որ միայն մեզանով չէ, որովհետև ինչքան ոչ խաղաղության օրակարգն է Հայաստանին բերում սպառնալիքներ, այնքան էլ խաղաղության օրակարգը: Այնպես չէ, որ վերջինս նիրվանա է կամ՝ կատարյալ ներդաշնակություն, այդտեղ էլ կա սպառնալիքներ, մենք ծայրահեղությունից ծայրահեղություն ենք երբեմն ընկնում՝ այդ օրակարգերն իրար հակադրելով:
Ցավոք, ի հեճուկս Հայաստանում տարածված ընկալումների, աշխարհաքաղաքական համատեքստերում ճշմարտությունը մի հատ չի, դրանք բազմաթիվ են, իրականում, պարզապես պետք է ընտրենք այն ճշմարտությունը, որն ուզում ենք, որ մերը լինի և մենք էլ ուզում ենք գնալ այդ ճշմարտության հետևից»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում