Ռուբեն Վարդանյան. Ղարաբաղում իրավիճակը չափազանց բարդ է նոր խաղաղապահների ներգրավման համար
Խաղաղապահների նոր կոնտինգենտի հայտնվելը չի օգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) իրավիճակին, փոխարենը արժե ուժեղացնել ռուսական ներկայությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԼՂՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը չորեքշաբթի Financial Times թերթին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով, իրավիճակը տարածաշրջանում «չափազանց բարդ է» խաղաղապահ նոր զորակազմի ներդրման համար։
«Չի կարելի մեղադրել զինվորներին, նրանց թիվը սահմանափակ է, նրանց հնարավորությունները սահմանափակ են, տարածաշրջանը բարդ է, պարզ չէ, թե այս վիճակը որքան կտևի և ինչպես կկարգավորվի»,-ասել է Վարդանյանը։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբրի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մի ամսից ավելի է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնամխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցով անխափան տարանցումը
- Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը
- Լաչինի միջանցքը չփակվեց 5-6 ամիս առաջ, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերախմբագրված չէր. քաղաքագետ
- Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
- Ռուբեն Վարդանյան. Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ