Ավիավթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը
Կիևի մարզում ուղղաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։
«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը, վթարի հետևանքով մահացել է ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, նախարարի առաջին տեղակալը և պետքարտուղարը»,- ասվում է հրապարակման մեջ։
Վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Մահացածներից ինը ինքնաթիռում են եղել։
Նշվում է նաև, որ 22 տուժած տեղափոխվել են հիվանդանոցներ, այդ թվում՝ տասը երեխա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները