Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կմեկնարկի հունվարի 30-ին
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կկայանա հունվարի 30-ից փետրվարի 4-ը` Դինամո մարզահամալիրում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հունվարի 30-ին տեղի կունենանա վիճակահանությունը: Մրցումները կսկսվեն հունվարի 31-ից: Եզրափակիչը կկայանա փետրվարի 4-ին:Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կպատրաստվի մայիսին կայանալիք աշխարհի առաջնությանը և հունիսին տեղի ունենալիք Եվրոպական խաղերին:
Փետրվարի 6-ին էլ կմեկնարկի երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Երիտասարդ բռնցքամարտիկների համար նույնպես առաջնությունը ընտրական է: Ուժեղագույնները հանդես են գալու ապրիլին Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությունում»,- ասվում է հաղորդագրությունում: