Ուղղաթիռն ընկել է Կիևի մերձակայքում գտնվող մանկապարտեզի մոտ. զոհվերի թվում կան երեխաներ
Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը և Ազգային ոստիկանությանը պարզել ուղղաթիռի կործանման բոլոր հանգամանքները, որի հետևանքով զոհվել է ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, նախարարի առաջին տեղակալը և պետքարտուղարը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ զոհերի թվում 3 երեխա կա։
Ավելի վաղ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբան հայտնել էր Բրովարիում մանկապարտեզի և բնակելի շենքերի մոտ ուղղաթիռի կործանման մասին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը, պետքարտուղար Յուրի Լուբկովիչը, վիրավորվել է 29 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ասել է, որ ուղղաթիռի կործանման պատճառ են համարվում դիվերսիաները, տեխնիկայի անսարքությունը, անվտանգության կանոնների խախտումը։
Իր հերթին, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը նշել է, որ դեռ վաղ է խոսել աղետի պատճառների մասին։ Հետաքննությունը կիրականացնի պետական հանձնաժողովը, որին առնվազն մի քանի շաբաթ կպահանջվի բոլոր տվյալները պարզելու համար։
Իգնատը հայտնել է նաև, որ կործանված ուղղաթիռը եկել է Ֆրանսիայից։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն էլ նշել է, որ նախարարության ղեկավարությունը թռնում էր «թեժ կետերից մեկը, որտեղ ռազմական գործողություններ էին տեղի ունենում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները