Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 395.39 դրամ`հունվարի 16-ի համեմատ արժեզրկվելով 0.32 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 398.50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 422.31 դրամ (արժեզրկվել է 0.52 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 436 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 428-432 դրամ է, վաճառքը՝ 436 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.43 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.78 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.60-5.65 դրամ, վաճառքը` 5.75 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան