Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:Այս մասին այտնում են ԱԽ գրասենյակից։
«Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը:
Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան