Ոչ թե հրաժարական, այլ դատարան․ Ավետիք Իշխանյան
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ոչ թե հրաժարական, այլ դատարան
Հնարավո՞ր է, արդյոք ճշգրիտ հաշվել 2018թ․ հետո բոլոր անմեղ զոհերի թիվը։
-Ավելի քան 5000 զոհ 2020թ․ պայմանավորված պատերազմից։
-Ավելի քան 250 զոհ 2022թ․ պատերազմից։
-Սոնա Մնացականյան, Արմեն Գրիգորյան, Ապարանում 3 երիտասարդ։
-Այսօր, 15 զոհ բանակում։
Այս հաշվարկը սպառիչ չէ։
Սա դեռ զոհերի մասին, բա Արցա՞խը, Հայաստանի տարածքնե՞րը․․․
Այս ամենից հետո, շատերը պահանջում են պաշտպանության նախարարի հրաժարականը։
Համաձայն չեմ։ Քանի որ, բոլոր քպ-ական պաշտոնյաներն իրենց ստրկատեր-բռնապետիկի գլխավորությամբ զուրկ են արժանապատվության տարրական զգացումից և ինքնասպանություն չեն գործի, պահանջում եմ դրանց բոլորի դաժան դատաստանը, թեկուզ Լինչի դատաստանի ձևով»։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
- Ռուբեն Վարդանյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան