Ականատեսները պատմում են՝ ինչպես են ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաների մեքենան
Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միջանցքի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած մի խումբ արցախցի երեխաներ հունվարի 17-ի երեկոյան Ստեփանակերտ են հասել: Սակայն տեղափոխումն առանց միջադեպերի չէր անցել: Այսպես կոչված, էկոակտիվիստների թիրախում երեխաներն էին հայտնվել:
Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, ով գտնվել է ավտոբուսում, Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասում է.
«Թուրք լրագրողները, 10-15 հոգի, միանգամից բացել են դուռը, գլուխները մտցրել, կամերաները դրել ներսում, նկարել են։ Երեխաներն իսկույն հետ գնացին։
Աղջիկներից մեկը հուզվեց, վատացավ։ Բնական է։ Տղաները ուժեղ են, դիմակայում են։ Բայց հետո իսկույն սթափվեցին, աղջիկներից մեկը միանգամից ասաց՝ տիկին Գյանջումյան մենք ուժեղ ենք, չէ՞։ Ասում եմ՝ երեխաներ, ամենաուժեղը դուք եք»։
«Վախեցած էինք, սպասում էինք, անցնեինք, հետո հանկարծակի ավտոբուսի դուռը բացվեց և էկոակտիվիստները փորձեցին մտնել»,- պատմում է Աստղիկ Ավանեսյանը։
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է
- Աիդա Մուրադյան. Ադրբեջանի գործողությունը ոչ այլ ինչ է, քան հայ երեխաների ահաբեկում
- «Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները»
- Ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ. Թաթոյան
- Ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան. երեխաներից մեկն ուշաթափվել է. Արցախի ՄԻՊ
- Հայաստանում մնացած արցախցի 16 երեխա վերադարձել է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան