Մեր հայրենիքը դժվարությունների մեջ է, և այդ դժվարություններից մեկը հենց այն էր, ինչի միջով քաջաբար անցան երեխաները. Տեր Մինաս
Արցախի թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի է հրավիրել շրջափակման պատճառով մեկ ամսից ավել ընտանիքից կտրված և երկու օր առաջ տուն վերադարձած երեխաներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի թեմից։
Տեր Մինասն իր հայրական օրհնությունն ու խորհուրդներն է փոխանցել երեխաներին: Թշնամական սադրիչ գործողությունների կենտրոնում հայտնված անչափահաս երեխաների հետ ունեցած հոգևոր զրույցի ընթացքում Տեր Հայրը գոտեպնդել է նրանց` ասելով, որ մեր հայրենիքը այժմ դժվարությունների մեջ է, և այդ դժվարություններից մեկը հենց այն էր, ինչի միջով քաջաբար անցան երեխաները: Տեր Հայրը բժշկության աղոթք է կարդացել այդ փորձության թողած հոգեպես ծանր հետևանքները թոթափելու համար:
Վերջում Տեր Հայրը հորդորել է երեխաներին քրիստոնեաբար` առանց վախենալու, անցնել ցանկացած դժվարություն և հաճախակի այցելել եկեղեցի:
Հարակից հրապարակումներ`
- Ականատեսները պատմում են՝ ինչպես են ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաների մեքենան
- ՄԻՊ. Էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է
- Դավիթ Բաբայան. Մեր երեխաների համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ
- Աիդա Մուրադյան. Ադրբեջանի գործողությունը ոչ այլ ինչ է, քան հայ երեխաների ահաբեկում
- Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ բռնության դրսևորման ձևից
- «Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները»
- Ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ. Թաթոյան
- Ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան. երեխաներից մեկն ուշաթափվել է. Արցախի ՄԻՊ
- Հայաստանում մնացած արցախցի 16 երեխա վերադարձել է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին