2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Գարեգին Պողոսյանին նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գարեգին ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով 15 զինծառայող էր մահացել, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել էր Վահրամ Գրիգորյանը։
Նշենք, որ 2020 թվականին Գարեգին Պողոսյանին շնորհվել է Հայաստանի ազգայի հերոսի կոչում։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Հարակից հրապարակումներ`
- «Զարմանալի է՝ մարդը կարող է կորպուսի հրամանատարին ազատի, ինքը հանգիստ նստի կառավարության նիստում»
- Փաստաբան. Պաշտոնապես և հրապարակայնորեն զգուշացնում եմ
- Ղազինյան. Շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածները
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է իշխանությունների ասած «N զորամասը»
- Քաղաքացիները պահանջում են Պապիկյանի հրաժարականը
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանն էլ, պաշտպանության նախարարն էլ, դիլետանտների ողջ խմբակն էլ պետք է հրաժարական տային. Մամիջանյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմին պատրաստվելն է
- Այսօր 115 մլն դրամ կհատկացվի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կեցության ծախսերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան