Թարվերդյան. Տպավորություն է՝ ուրախանում ենք, որ այս մի գործառույթը ռուսները կանեն, այն մյուսը՝ եվրոպացիները, մենք ի՞նչ պետք է անենք
«Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայության, նրանց ժամկետի երկարաձգման վերաբերյալ մենք բացասական վերաբերմունք չունենք, քանի որ Հայաստանը պետք է ունենա բալանսավորված, բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, թե այս պահին էլ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել, բայց Հայաստանը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ:
«Տպավորություն է, որ մենք ուրախանում ենք, որ այ այս մի գործառույթը ռուսները կանեն, էն մյուս գործառույթը՝ եվրոպացիները: Իսկ մենք որպես պետություն ի՞նչ պետք է անենք: Պետք է միայն վախենանք, որ պատերազմ կսկսվի՞»,-ասել է նա:
Հարցին, թե Հայաստանն այսօր որ թևի հետ է տեսնում իր զարգացումը՝ Ռուսաստանի, թե՞ Արևմուտքի, Երվանդ Թարվերդյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ իշխանությունն էլ այդ հարցի պատասխանը չունի: Մենք մի օր տեսնում ենք, որ Նենսի Փելոսիին են դիմավորում, ողջագուրվում, ուրախանում, թեկուզ արդյունք ակնկալել առանձնապես պետք չէր: Հաջորդ օրը հայտարարում ենք, որ ամենառուսամետն ենք: Պետք է հասկանալ, որ պետք չէ լինել ռուսամետ կամ ամերիկապետ, պետք է հայամետ լինել: Մենք ՌԴ-ի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ: Իմ կարծիքով Ռուսաստանը երբեք չի ցանկանա, ու չի էլ կարող մեզ արգելել հարաբերություններ կառուցել Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, Հնդկաստանի ու Իրանի հետ: Եթե դու Ռուսաստանին հարցնում ես, թե ինչ հարաբերություններ ունենաս Արեւմուտքի հետ կամ հակառակը, բնական է, որ նրանք իրենց շահերն են քեզ թելադրելու:
Ինձ համար անհասկանալի է, թե մեր իշխանություններն ինչ են ուզում, ինչ արտաքին քաղաքականություն են իրականացնում: Միայն դժգոհել, որ ՌԴ-ն չի իրականացնում իր պարտականություները Լաչինի միջանցքո՞ւմ, իսկ Հայաստանն իրականացնո՞ւմ է իր գործառույթները, թե՞ մենք ասում ենք՝ մենք կապ չունենք»:
Դիտարկմանը, որ ԱԺ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը չի ներգրավվելու Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններում, Թարվերդյանն ասել է. «Ո՞նց կարող ես մտահոգված չլինել, թե ինչ է կատարվում հայերով բնակեցված Արցախում: Մենք պետք է մտահոգվենք նաեւ Ջավախքով, Սփյուռքով»:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները կան բաներ, որոնք հանրությանը չեն բացահայտում. «Խնդիրն իսկապես Ռուսաստանի գործառույթում է, ՌԴ խաղաղապահները կարծում եմ՝ իրենց արդյունքին կհասնեն: Սակայն Ադրբեջանի կողմից հրահրած այս սառը պատերազմը իր մեջ ինչ-որ մի բան ներառում է: Հենց այնպես ոչինչ այս աշխարհում չի լինում: Սա հակասություն է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև: Ադրբեջանն օգտվում է առիթից, որ ստեղծվել է Ուկրաինայում, բայց հայտարարել, որ մենք կապ չունենք, սխալ է: Առնվազն պետք է միջնորդի կարգավիճակով պետք է Հայաստանը փորձեր մասնակցել կարգավորմանը:
Բանակցությունն արդյունավետ է, եթե արդյունք ունի, անարդյունք խոսել, ընդունել Ադրբեջանի ասածները, դա հայերիս համար արդյունավետ չէ: նաև ոչ պրոֆեսիոնալների ներգրավումը ԱԳՆ-ում նույնպես տալիս է իր բացասական արդյունքը: Ոչ մի արտաքին քաղաքական գործառույթում հաջողություն չունենք: Եթե ԵՄ-ն իր շահերից ելնելով դիտորդներ է ուղարկում, դա մեր ԱԳՆ-ի հաջողությունը չէ: Մենք հասկանում ենք, որ հակասություն կա Ռուսաստանի և կոնսոլիդացված Արեւմուտքի միջեւ: Մենք փոխանակ փորձենք հարթել այդ կոնֆլիկտը, մենք փորձում ենք հակադարձել այդ շահերը: Արդյունքում մենք ենք տուժելու, ոտնատակ ենք մնալու, կորցնելու ենք մեր պետականությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թարվերդյան. Պաշտպանության ու ներքին գործերի նախարարներն ի՞նչ էին անում կառավարության այսօրվա նիստին
- ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Իրանը սպասում են, որ Ադրբեջանի ականջը կտրեն, եթե նա ռազմական գործողության դիմի. Թարվերդյան
- Ասենք, ՌԴ-ն չկա, թողնենք, որ Արցախը կործանվի՞. Երվանդ Թարվերդյան
- Երվանդ Թարվերդյանը Գլենդելի քաղաքապետի հետ քննարկել է Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, զարգացման վերաբերյալ հարցեր
- Այս դժվար պահին մեզ անհրաժեշտ է եկեղեցու և պետության միասնականությունը. Թարվերդյան
- Երվանդ Թարվերդյան. Ընտրվելու դեպքում ապօրինի շինթույլտվություն խնդրող ընկերներս կհեռանան գոհ, բայց մերժված
- Երվանդ Թարվերդյան. Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը
- Թարվերդյան. Լավրովը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն
- Երվանդ Թարվերդյան. Չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց Դաշնակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ
- Երևանի ավագանու ընտրություններին «Միացյալ Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Երվանդ Թարվերդյանը
- Երվանդ Թարվերդյան. Խաղաղությունը թղթով չի սահմանվում, այն պարտադրվում է
- Հայաստանը պետք է իրականացնի բազմավեկտոր քաղաքականություն․ Երվանդ Թարվերդյան
- Երվանդ Թարվերդյանը բաց նամակ է հղել Վ. Պուտինին
- Երվանդ Թարվերդյան. Հորդորում եմ Հայաստանի իշխանություններին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում զգուշավոր լինել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան