«Վարչապետն իր հայտարարությամբ քննչական մարմիններին ուղղորդում է, թե ինչ է եղել». Երվանդ Թարվերդյան
«Եթե դա դիրքերում լիներ, դեռ կարելի էր պատճառաբանել, որ չենք հասցրել կահավորել, թեև դա էլ ընդունելի չէ: Ելակի փոխարեն կարելի էր տաքացման համակարգ տեղադրել»,-NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում գտնվող ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությանը:
Նրա խոսքով, խաղաղ պայմաններում մեկ օրում 15 մարդու մահը աբսուրդ կարելի է համարել։
«Այսօր կառավարության նիստում մենք խոսում ենք անվտանգության համակարգերից. Ի՞նչ կապ ունի անվտանգային համակարգը, երբ, ըստ վարչապետի ներկայացրածի, սպան ցանկանում է բենզինով վառարան վառել: Սա նշանակում է, որ դյուրավառ բենզինը եղել է այդտեղ, որն արգելված է վառարանի համար: Կարելի է ենթադրել, որ նավթ չի եղել վառարանների համար:
Մյուս կողմից վարչապետն իր հայտարարությամբ քննչական մարմիններին ուղղորդում է, թե ինչ է եղել: Պատկերացրեք՝ քննիչը փորձի այլ ուղղությամբ քննություն տանել»,-ասել է նա:
Անդրադառնալով նրան, որ մի շարք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել այս դեպքից հետո, Թարվերդյանն ասել է. «Ժամանակին Գերմանիայի պաշտպանության նախարարին մեղադրեցին, որ իր դոկտորական թեզում ինչ-որ մի մաս արտագրել էր այլ գիտական աշխատությունից, և նա հրաժարական տվեց: Կարծում եմ՝ մեր պաշտպանության նախարարը պետք է ոչ թե սպասի, որ հեռացնեն պաշտոնից, այլ ինքը պետք է հրաժարական տա:
Ասում են՝ սեպտեմբերին հակառակորդն առաջ եկավ, որովհետևչէինք հասցրել կահավորել դիրքերը, զենք չենք կարողանում ձեռք բերել, որովհետև հակառակ կողմը պայմանավորվածություններ են խախտել: Այսքան հակասությունների պարագայում էլ ի՞նչ պետք է լինի, որ նախարարը հրաժարական տա: Էլ ի՞նչ լինի, որ դուք հրաժարական տաք ու ասեք՝ մենք չենք կարողանում ղեկավարել այս համակարգը»:
Երվանդ Թարվերդյանի խոսքով, Հայաստանում մարդու կյանքը չի գնահատվում, մահերը դարձել են վիճակագրության թվեր. «Պաշտոնյան պետք է գիտակցի, թե ինքն ինչ պաշտոնում է աշխատում: Շատերը դա չեն գիտակցում: Այս անգամ քրեական գործ է հարուցվել, բայց քանի դեռ իշխանությունները սպորտային մոդելով են կառավարում, այսինքն իրենց թիմով են խաղում, ոչինչ չի փոխվի: Հասկացանք, որ կա թիմ, կա իշխանություն, բայց մի խառնեք կառավարումն ու իշխանությունը, կառավարումը պետք է իրականացնեն պրոֆեսիոնալները»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը․ «Հայաստան» խմբակցություն
- «Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
- Թարվերդյան. Պաշտպանության ու ներքին գործերի նախարարներն ի՞նչ էին անում կառավարության այսօրվա նիստին
- Սողոմոնյանը՝ Պապիկյանին. Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված
- Չպետք է ամեն ինչ փաթաթենք մեկ մարդու գլխին. ՔՊ-ական պատգամավորը՝ Պապիկյանի հրաժարականի մասին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է իշխանությունների ասած «N զորամասը»
- Քաղաքացիները պահանջում են Պապիկյանի հրաժարականը
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան