Կառավարությունն այսօր կորոշի 92%-ով բարձրացնել դատախազների պաշտոնային դրույքաչափը
Կառավարությունն այսօրվա նիստում նախատեսում է հավանություն տալ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։ Իսկ առաջարկվող լուծումը և՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները։
Դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք 2023թ. հունվարի 1-ից ստանալու են հավելում պաշտոնային դրույքաչափի 92 %-ի չափով նախկին 100 %-ի փոխարեն:
Միաժամանակ առաջարկվում է՝ հիմք ընդունելով բոլոր դատախազների գործառույթների առանձնակի ռիսկայնությունը և միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությունը, Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության` «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» 07.04.2022թ. թիվ 446-Ն որոշումը:
Նախագծի ընդունմամբ կապահովվի դատախազների աշխատանքի ռիսկայնությանը համահունչ վարձատրությունը:
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում ակնկալվում է 2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 432 անձ) ամսական դրույքաչափի 92%-ի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 2,443,304,718.73 ՀՀ դրամ»։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում ենք ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը մինչև 100% բարձրացնելու հարցը. Արմեն Գրիգորյան
- Դատավորների միությունը՝ դատախազներին. Մաղթում ենք, որ մասնագիտական դժվարին ուղին անցնեք պատասխանատվությամբ
- Դատախազները ամեն կերպ «խրախուսվել են»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան