Փաշինյանն էլ, պաշտպանության նախարարն էլ, դիլետանտների ողջ խմբակն էլ պետք է հրաժարական տային. Մամիջանյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում այս գիշեր բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողներին։ Նա ցավակցություն հայտնեց զոհված զինծառայողների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթեց հիվանդանոցներում գտնվող զինծառայողներին։
Հարցին՝ արդյո՞ք չպետք է այս դեպքին հետևի պաշտպանության նախարարի հրաժարականը, քաղաքական պատասխանատվություն չպ՞ետք է լինի այստեղ, Հ. Մամիջանյանը պատասխանեց. «Դժվար է գիշերը տեղի ունեցածին քաղաքական մեկնաբանություններ տալ։ Առաջին միտքը, որ առաջանում է՝ գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը։
Ինչ-որ պաշտոնանկություններ եղել են։ Բայց ձեր հարցին վերաձևակերպեմ՝ այս դեպքին չպետք է հետևի պաշտպանության նախարարի հրաժարականը։ Վերջին մի տարում կարող եմ մի 15 դեպք ասել, որ վարչապետն էլ, պաշտպանության նախարարն էլ, դիլետանտների ողջ խմբակն էլ պետք է հրաժարական տար։ Այդ ինչի՞ համար են պատասխանվություն կրել մինչև այսօր՝ քովիդի հազարավոր մահեր, պատերազմի ժամանակ զոհեր, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհեր, որի՞ համար ենք իրենք պատասխանատվություն կրել։
Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Հայ ժողովուրդը պետք է պատասխանի ու պատասխանելու է շատ կոշտ, շատ լսելի, ես դրան հավատում եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- Հրդեհները չեն կանխվում ծառայողական քննություններով ու շրջաբերականներով
- Ռուբեն Վարդանյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
- Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում զինվորների մահվան պատճառ դարձած հրդեհից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան