Միջազգային հանրությունը մեկ քայլ առաջ է Արցախյան հակամարտության կարգավորման տեսակյունից իր խոսույթով, քան ՀՀ իշխանությունները. Մամիջանյան
«Այսօր Եվրախորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձևը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։ Այն տեքստը, որն այս պահին առկա է որպես վեջնական տարբերակ, ունի մի շարք կարևոր արձանագրումներ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այս պահին շրջանառվող տեքստի տարբերակում Եվրախորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու տարբերակը, ինքնակոչ ակտիվիստներ է օգտագործվում այդ բանաձևում։
«Կարևորվում է, որ սա Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում է։ Ամենակարևոր և Հայաստանի իշխանությունների տեսանկյունից ամենացավալի արձանագրումը այն է, որ Հայաստանի իշխանությունները դադարել են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի, երեք հիմնարար սկզբունքների, Հելսինկյան ակտում նշված սկզբունքների մասին, բայց շրջանառվող բանաձևում հստակ նշվում է որպես հանգուցալուծման հիմնարար տարբերակներից մեկը։ Ուստի, հերթական անգամ միջազգային հանրությունը մեկ քայլ առաջ է Արցախյան հակամարտության կարգավորման տեսակյունից իր խոսույթով, քան Հայաստանի իշխանությունները։
Ինչքան ուզում են Հայաստանի կառավարիչները հիմա խոսեն, որ միջազգային հանրությունը նշաձող է ուզում իջեցնել, և այլն, այլն, ինչ գրված է Եվրոպական խորհրդարանի բանաձևում, դա է միջազգային հանրության մոտեցումները։ Թող իրենք պատասխանեն՝ մեք քայլ առաջ է, հետ է, նշաձող իջեցնել է, թե ոչ։ Այդ ամենը ևս մեկ անգամ հաստատեց, որ հեքիաթներ են»,- ասաց Մամիջանյանը։
Նա նաև անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, մասնավորապես ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ։
«Խոսքն այն մասին է, որ շփման գծի երկայնքով առաջարկվում էր ՀԱՊԿ ստորաբաժանումների տեղակայում, որից Հայաստանը հրաժարվել է»,- ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով, երկու կարևորագույն ուժային կենտրոններից՝ հավաքական Եվրոպայից և ՌԴ-ից եկան հետևյալ մեսիջները. «Հավաքական Եվրոպան ևս մեկ անգամ ընդգծեց Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևորությունը և դրանում առկա սկզբունքների կարևորությունը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ Հայաստանի ստրատեգիկ դաշնակից Ռուսաստանը ևս մեկ անգամ բացահայտեց այն փաստը, որ Հայաստանը փաստացի հրաժարվել է ՀԱՊԿ-ի աջակցությունից, որը ներառում էր ՀԱՊԿ կողմից տրամադրվող խաղաղապահ ուժերի տեղակայում շփման գծի երկայնքով, ինչպես դրանից մի քանի ամիս առաջ ասել է ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղարը, պարունակում էր նաև սպառազինության աջակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ-ն՝ Լավրովի հայտարարության մասին
- Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը. «Արմենպրես»
- Հարցեր Արցախի իշխանությանը Լավրովի ասուլիսից հետո
- Լավրով. Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման
- Սերգեյ Լավրով. Հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները
- Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան