Պետդումայում գնահատել է գարնանը 18 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց զորակոչի հավանականությունը
Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը գնահատել է գարնանը 21 տարեկանից զինվորական ծառայության զորակոչվելու հավանականությունը, այլ ոչ թե 18 տարեկանից։ Այս մասին նա խոսել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Նրա կարծիքով, դրա հավանականությունը «չափազանց ցածր է», «ըստ էության զրոյական է»։
«Փաստն այն է, որ մեկին զորակոչելուց առաջ պետք է օրինականացնել այդ գործընթացը»,-ընդգծեց քաղաքական գործիչը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետագա զարգացման համար զորակոչի տարիքը պետք է աստիճանաբար 18-ից հասցվի 21 տարեկանի, իսկ տարիքային սահմանը՝ 27-ից 30 տարեկանի:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ Պետդումայում գնահատել են Ռուսաստանում մոբիլիզացիոն ռեզերվի ընդլայնման հնարավորությունը
- Ուկրաինայի իշխանությունները լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չեն տեսում
- Պուտինն իր կրտսեր որդու մոբիլիզացիայից վախեցած մորը պատասխանել է. «Կարիք չկա, բավական է»
- ՌԴ-ում մոբիլիզացվել է 318 հազար մարդ, որոնցից 49 հազարը մարտական առաջադրանքներ է կատարում. Պուտինը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները