Խաղաղ պայմաններում նման կորուստ ունենալն անընդունելի է. Սեյրան Օհանյան
2022 թվականը բավականին բարդ տարի էր, քանի որ Հայաստանի և Արցախի շուրջ օղակը էլ ավելի է սեղմվել թուրք-ադրբեջանական տանդեմի համապատասխան գործողություններով։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեության շրջանակում շարունակվել են ճնշումները, ինչպես նաև ռազմական գործողությունները ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սահմանեերին։
«Սեպտեմբերի 13-ի գործողություններն այն վառ վկայությունն են, որ Ադրբեջանը և Թուրքիան նպատակ չունեն խաղաղ համակեցությամբ ապրել հայ ժողովրդի հետ և շարունակել են իրենց հանցագործ գործունեությունը՝ նվաճելով ՀՀ սահմանի մի քանի դիրքեր, բնակավայրեր, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ-ում ունեցել ենք կորուստներ, զոհեր։ Փառք Աստծո, որ ԶՈւ որոշ ստորաբաժանումների հրամանատարներ և զինվորներ իրենց հերոսական գործողությամբ թեկուզ այսօրվա նվազ պայմաններում, կարողացել են իրենց առջև դրված խնդիրները որոշ հատվածներում իրականացնել»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ այս ամնեի պատճառը ոչ միայն արտաքին սպառնալիքներն են, քանի որ ՀՀ-ի շուրջն անվտանգային միջավայրը չափազանց փխրուն է, այլ այն, որ Հայաստանի իշխանությունները իրավիճակին ոչ ադեկվատ որոշումներ են ընդունում:
«Կարծում եմ, որ 2022թ-ին գոնե ընդդիմության կողմից նախաձեռնված «Դիմադրություն» շարժումը որոշակի չափով զսպել է որոշ գործողություներ, որոնք այս իշխանությունները կիրականացնեին»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Անցրադառնալով Լաչինի միջանցքի փակմանն ու հումանիտար ճգնաժամին՝ պատգամավորն ասաց, որ դրանով Ադրբեջանի ղեկակավարությունը փորձում է ևս մեկ օղակ սեղմել, մասնավորապես Արցախը հայաթափել ՝ արցախցիներին զրկելով իրենց իսկ պատմական տարածքում ապրելուց։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2023 թ-ը բարդ տարի է լինելու, և եթե ՀՀ իշխանությունների ոչ ադեկվատ որոշումներ ընդունեն, հաշվի չառնեն այն գերակայությունները, որոնք որ կան, ապա ավելի բարդ է լինելու իրավիճակը։
Նա անդրադարձավ նաև այսօր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 15, վիրավորվել 3 զինծառայող։
«Այդ ցավակի դեպքի պատասխանատուները, ընդ որում նաև բարձրաստիճան, պետք է պատասխան տան։ Ցավալի դեպք է,քանի որ եթե մենք ունենում ենք կորուստներ և զոհեր մարտական գործողությունների ժամանակ, դա որևիցե կերպ ընկալելի է և գտնում ենք, որ առանց անձնազոհության և առանց հերոսների չի կարելի պաշտպանել հայրենիքը, բայց հարաբերական խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների ժամանակ այդպիսի կորուստներ ունենալը մեր ժողովրդի համար անընդունելի է»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան