«Զարմանալի է՝ մարդը կարող է կորպուսի հրամանատարին ազատի, ինքը հանգիստ նստի կառավարության նիստում»
Քաղաքացիները զարմանում են, թե ինչու մինչև հիմա Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքից հետո, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 7-ը մարմնական վնասվածներ են ստացել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարական չի տվել։
«Պատասխանատուն առաջին հերթին պաշտպանության նախարարն է իր տեղակալով, ով պետք է զբաղվի ապահովության հարցերով։ Զինծառայողը պետք է ծառայի զորմասում, ոչ թե այլ տեղ մնա, որտեղ նորմալ պայմաններ չեն ապահովում։
Զարմանալի է, որ մարդը կարող է կորպուսի հրամանատար ազատի աշխատանքից, ինքը հանգիստ նստի կառավարության նիստում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու խոսքով, ցավալի դեպք է, հերթական անգամ շոկի է ենթարկել հասարակությանը։
«Բացթողումներ կան, մեղավորներ կան։ Չեմ կարող կոնկրետ ասել, որ օղակում է, տեսականորեն կարելի է ասել գերագույն գլխավոր հրամանատարից մինչև այդ տեղամասի հրդեհային անվտանգության պատասխանատուն»,- նշեց քաղաքացին։
Քաղաքացիները համոզված են, որ եթե վաղուց լինեին հրաժարականներ, հիմա նման աղետի առաջ չէին կանգնի։
Հիշեցնենք՝ դատախազության հաղորդմամբ, հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու զինվորականի վիճակը գնահատվում են ծանր. Կարինե Բաբայան
- «Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով»
- Ռուբեն Մելիքյան. Ես պահանջում եմ պահանջելուց կամ չպահանջելուց զատ՝ վերջապես ինչ-որ բան անել
- Ղազինյան. Շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածները
- Չպետք է ամեն ինչ փաթաթենք մեկ մարդու գլխին. ՔՊ-ական պատգամավորը՝ Պապիկյանի հրաժարականի մասին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է իշխանությունների ասած «N զորամասը»
- Խաղաղ պայմաններում նման կորուստ ունենալն անընդունելի է. Սեյրան Օհանյան
- Քաղաքացիները պահանջում են Պապիկյանի հրաժարականը
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանն էլ, պաշտպանության նախարարն էլ, դիլետանտների ողջ խմբակն էլ պետք է հրաժարական տային. Մամիջանյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան